Արցախը ադբեջանցիներով վերբնակեցնելու մասին Արթուր Դանիելյանի հայտարաությունները սպառնալիք են Ազգային Անվտանգությանը

Փետրվարի 3-ին «ԱԴԵԿՎԱԴ»-ի անդամներից Արթուր Դանիելյանը հանդես եկավ հայտարարություներով, որտեղ ինչպես վերջինս էր նշում  ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի  Արտաքին գործերի նախարար  Էլմար  Մամեդյարովի հանդիպման ժամանակ  ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Արցախում պետք է սկսվի ադբեջանցնիների վերաբնակեցում:

Փաստացի Արթուր Դանելյաը իր իսկ հավաստամաբ հավաստի տեղեկություններ է հայտնում փակ հանդիպումից, որի մանրամասները չգիտես ինչ ճանապարհով հատնի են դարձել վերջինիս:

Իսկ Արցախը՝ ինչպես պնդում է Արթուր Դաանելյանը, ադրբեջանցիներով վերաբնակեցումը, թեկուզ և մարդասիրական նկատառումներով, լի է սպառնալիքներով ազգային անվտանգությանը:

Համաձայն Արթուր Դնելյաանի տեսաուղերձում բերված փաստարկների, ՀՀ իշխանությունը ապազգային քաղաքականություն է վարում՝ այդ թվում նաև ոտատակ տալով Արցախյան ազատամարտը ու վերջին 30 տարվա ընթացքում հայ ժողովրդի՝ Արցախի համար տված պայքարը:

Ամենայն հավանականությամբ երկրի առաջին դեմքին ուղիղ եթերում հայհոյող ընդդիմադիր Արթուր Դանիելյանը հերթական սուտն ու կեղծիքն է հայտնում տեսախցիկի առաջ՝ դրանով իսկ զրպարտելով ՀՀ կառավարությանն ու վարչապետին, բայց ամենևին էլ բացառած չէ, որ հայտնի «Դիանա»-յի սցենարով շուտով այս տեղեկատվությունը կարող է հայտնվել ադրբեջանական մամուլում՝ վտանգելով ՀՀ հեղինակությունն ու վարկանիշը միջազգային ասպարեզում:

Թերևս «Դիանա Հարությունյանի» հայտնի սցենարից հետո ԱԱԾ-ն պետք է դասեր քաղած լիներ, որպեսզի նմանօրինակ հայտարարությունները րոպե առաջ կանխվեին, իսկ զրպարտողները վայրկյան առաջ պատասխանատության ենթարկվեին:

Սակայն ինչպես և նախորդ՝ «Դիանա Հարությունյան»-ի դեպքում՛, այնպես էլ այս դեպքում, ԱԱԾ-ն չի շտապում քայլեր ձեռնարկել, ինչը մտածելու տեղիք է տալիս…

Ամեն դեպքում նմանօրինակ հայտարարություններից հետո Ազգային Անվտանգության Ծառայությունը րոպե առաջ պարզաբանումներ պետք է պահանջի իրեն ընդդիմադիր հայտարարած Արթուր Դանիելյանից, քանի որ վերջինիս արած հայտարարությունները ուղիղ սպառնալիք են մեր անվտանգությանը,  ինչպես նաև զրպարտության արդյունքում վերջինս պետք է ենթարկվի պատասխաատվության…

Արցախը ադբեջանցիներով վերբնակեցնելու մասին Արթուր Դանիելյանի հայտարաությունները՝ ստորև ներայացված տեսանյութում։

Արցախում ադրբեջանցիների վերաբնակեցման բանակցությունների և գալիք զարգացումների մասին

— Արցախում ադրբեջանցիների վերաբնակեցման բանակցությունների- ձերբակալությունների մարտավարության- Ադեկվադի խաղաղասիրական նախաձեռնության- և գալիք զարգացումների մասին

Posted by Ադեկվադ on Monday, February 3, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ