Որպես «ՀԱՅ ՄԵԾ»՝ իրականացրեք ժողվարչապետին տրված Ձեր չարաբաստիկ խոստումը․․․

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Սերժ Թանկյանին.

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները Ձեզ ներառել են «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքում: Հայաստանի հըըըպաարտ հարկատուի գումարներով Ձեծ հայ ազգի մեծություն են կարգել ու Ձեր նկարը փակցրել են փողոցում: Ձեզ ներառել են մարդկանց շարքում, որոնց անցած ճանապարհով սերունդներ են դաստիարակվել:

Ի՞նչ եք կարծում, Ձեր օրինակով հնարավո՞ր է սերունդներ դաստիարակել: Որպես հայ մարդ` որտե՞ղ է դրսևորվել Ձեր մեծությունը` Ցեղասպանության 100-ամյակին Երևանում միլիոնանոց հոնորարով համերգ տալու ժամանա՞կ, թե՞ Երևանի փողոցներում հեղափոխական շքերթներ իրականացնելու և անհայտ ուղղությամբ անհետանալու ժամանակ:

Իսկ միգուցե ժողվարչապետին խոստում տալու և չանելու ժամանա՞կ: Ամեն դեպքում, որպես «ՀԱՅ ՄԵԾ» (գոնե հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերների համար)` վերջիվերջո իրականացրեք ժողվարչապետին տրված Ձեր չարաբաստիկ խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Հավատացեք, «ՀԱՅ ՄԵԾԵՐԸ» միշտ իրենց խոսքի տերն են եղել»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ