![]()
Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Դուք և ձեր նմանները հայի մեր տեսակին չեք կարողանալու կանգնեցնել, պրն. վարչապետ, մենք հարատևելու ենք, մենք մնալու ենք,- գրեթե շնչակտուր ասում է Արշակ Զաքարյանը իր լայվի միջոցով:
Դե գաղտնիք չի, գիտեք, էսօր ով քնից շուտ է արթնանում, մինչև սուրճը վայելելն իր սուրբ պարտքն է համարում հոխորտալով Նիկոլի դեմ լայվով մուննաթ գալ: Վերջինս տարիներով սսկվածներին էդ հնարավորությունը տվել է:
Զաքարյան Արշակն ասում է «մեր տեսակը». էդ ինչ տեսակ է որ… ՞: Ինչ տեսակ է ինքը և իր նմանները, որ այդ ֆոնին մենք այլմոլորակային ենք:
ԱՄՆ-ում յոթ տարի դատապարտված քաղաքացի է եղել Արշակը, գիտեք: Չգիտեմ երբվանից է Հայաստանում, բայց ոչ վաղ անցյալում անարգել անթրաշ-անպլաշ կերպով զորամասեր էր այցելում, հաղորդում էր վարում ու ճոռո-ճոռո ելույթներ ունենում բանակի ու զինվորի մասին, իբր թե « դուխ տալիս» տղերքին՝ առաջնագծից հրապարակելով տեսանյութեր ու նկարներ. և հիշեցեմ ձեզ՝ ավելի արագ հաղորդումներ տալիս, քան ՊՆ պաշտոնական մամուլը: Ես չգիտեմ ով էր նրան նման լիազորություններ տվել, բայց էս մարդը իրեն հռչակել էր ազգափրկիչ:
Էսօր էլ լայվի միջոցով լկտի ու իրոնիայով համեմված ծիծաղով հեգնում է, թե Նիկոլը, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, իբր թե չգիտի թե ինչ է Արցախը, քանի տեխնիկայով է հագեցել սահմանը, ով է այդ տեխնիկայի հարցում օգնել և այլն և այլն….Հասկանու ՞մ եք, Արշակը վարչապետին է ասում: Ու ազգայնականի քողի տակ մի զանգված հիմա Արշակին է ցիտում ու մեզ վրա մուննաթ գալիս, թե բանակից մի քիչ հասկացողը պիտի իմանա, թե մեծն Արշակը ինչ ներդրում է ունեցել բանակաշինության գործում:
Կտրվի ձեր բարեգործությունը, որ պիտի պատեհ-անպատեհ տարփողեք և կտրվի ձեր սրիկա հայրենագոչ տեսակը, որ ամբողջանում է միայն ազգային նախշերով թասակ կրելու մեջ…
Արցախի իրական գինն ու արցախցու բարօրության հոգսը, զինվորի ու զինվորականի մասին իրապես մտածողին ու ձեր նմաններին վաղուց տեղն ենք բերում:
Զգայուն թեմաների շուրջ մանիպուլյացիաներից արդեն կուշտ ենք: Ուրիշ բան մտածեք))
Դուք և ձեր նմանները հայի մեր տեսակին չեք կարողանալու կանգնեցնել, պրն. վարչապետ, մենք հարատևելու ենք, մենք մնալու ենք,-…
Posted by Մարիամ Ծատրյան on Tuesday, February 4, 2020
![]()