«Մարդ, ով ելնում է բեմ ու զինվորի մասին երգ է երգում, չգիտի ինչ բան է թշնամին, ինչ բան է թուրքը»․ Գեղամ Օհանյանը՝ Նունե Եսայանի մասին

Գեղամ Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նունե Եսայանը, ում անունը եղել է այն հայտնի մշակութային գործիչների ցուցակում, որոնք ստորագրել են Քոչարյանի ազատության համար, երեկ հարցազրույցի ժամանակ մի միտք արտահայտեց։ Ասում է՝

-Պատերազմը արհեստական երևույթ է, երկու նախագահներ կռվում են իրար հետ, արդյունքում իմ երեխան գնում զոհվում է, ինչի՞ համար, հայրենիքի՞ համար, ի՞նչ հայրենիք․․․

Չգիտեմ լամ թե խնդամ․․․

Մարդ, ով ելնում է բեմ ու զինվորի մասին երգ է երգում, չգիտի ինչ բան է թշնամին, ինչ բան է թուրքը, ինչպիսի տարածաշրջանում ենք ապրում, ու ինչ վտանգներա մեզ սպառնում։

Մարդը զարգացել զարգացել է, դարձել է չկայացած մոդերնիստ, թե բա ի՞նչ հայրենիք։ Ու ցավալին այն է, որ այս միտքը չի քննադատվել ներկա իշխանության կողմից, ինչ արել ժողովուրդն է արել։

Մարդ չի հասկանում, էս կինոյի մեջ կեսը չկայացած մոդերնիստ են, կեսը չկայացած ու անգրագետ պոստմոդերնիստ։ Մեկը ասում է ինչ հայրենիք, մյուսը ասում է երեխաներիդ սեռերով մի տարբերիր, ասա առաջին երեխա, երկրորդ երեխա, որ սեքսիզմ չդիտարկվի։ Էս ինչ ժանրի ֆիլմա չեմ հասկանում, ոնց որ մազոխիկ արտխաուս լինի այ մարդ։

Էս երկրում միայն ազգն է մնացել ազգային պահպանողական, մնացած բոլորը չեն տիրապետում մեր տարածաշրջանային իրավիճակին։

Էլ ո՞նց բացատրես սրանց, պահպանողական լինել չի նշանակում ինչ ունես չունես՝ լավ-վատ պահես ու չզարգանաս, պահպանողական նշանակում է ինքնամաքրում, զարգացում, հենված տեսակի լավի, արմատների ու գոյության պահպանման անհրաժեշտության վրա։ Ես մի բան չեմ ընկալում, իրոք մենք այսքանը հասկանում ենք, պետական այրերը չե՞ն հասկանում, թե՞ իրենք հասկանում են տասնապատիկ ավելին, ուղղակի չեն բացատրում մեզ, որովհետև մենք պատրաստ չենք դրան

Հ․Գ․

Նունե Եսայանի մշակույթը փոքրուց չեմ սիրել, շատ լավ ձայն ունի, լավ երգեր էր երգում, բայց մի տեսակ կատարումներ էին դրանք, ոչ թե ապրումներ։ Փաստորեն ես ճիշտ էի փոքր ժամանակ, մարդը երգել է այն, ինչ ցանկացել են լսել մարդիկ, բայց ինքը այդպիսին չի եղել՝ թե բա ինչ հայրենիք․․․

Ձեր նմաներին վաստակավոր արտիստի կոչում տվողների վաստակը․․․

բարի գիշեր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ