ՀՀկ-ի հերթական շահավետ ծուղակը. մարդ են հավաքագրում․․․

Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է ՀՀԿ-ի հայտարարությանը.

ՀՀկ-ի հերթական շահավետ ծուղակը. մարդ են հավաքագրում:
Մարդկանց անթիվ խնդիրների հեղինակ ՀՀԿ-ն հերթական գայթակղիչ առաջարկն է անում ժողովուրդին, իբրև թե խիստ մտահոգ է ժողովրդի խնդիրներով և հրավիրում է գրասենյակ՝ դրանց լուծումներով զբաղվելու:

Զարմանալի է ու չափազանց մտահոգիչ՝ տասնամյակներ շարունակ մեր բազում խնդիրներ ստեղծողները հանկարծ որոշում են օգնություն տրամադրել խորհրդատվության անվան տակ և ուշագրավ է, որ հատկապես շեշտում են ֆինանսական աջակցություն չցուցաբերելու հանգամանքը:

Այն, ինչի մասին խոսում է ՀՀԿ-ն, պետք է ընկալել հակառակ իմաստով. այսինքն՝ ընտրակաշառքների հիմնադիր ու կեղծիքների կարկառուն ներկայացուցիչ- մերժվածները հերթական միջոցն են հնարել՝ մարդկանց խնդիրների լուծման անվան տակ ժողովրդի հուսահատված
զանգվածների ուղեղները լվանալու, անշուշտ, գումարներ բաժանելու միջոցով, այս կերպ որոշ խմբերի իրենցով անելու՝ իշխանությունների դեմ հանելու հեռահար ծրագրով:

Հուսամ, որ իրեն հարգող որևէ հայ այս խայծը կուլ չի տա և չի տրվի մերժվածների գրասենյակի առաջարկի գայթակղությանը: Վերջում հավելեմ, որ տասնյակ տարիներ էլ անցնի՝ մեկ ա, դուք ետ չեք գալու, դուք ձեր երազներում կտեսնեք, բայց երբեք ետ չեք գա:

ՀՀկ-ի հերթական շահավետ ծուղակը. մարդ են հավաքագրում:Մարդկանց անթիվ խնդիրների հեղինակ ՀՀԿ-ն հերթական գայթակղիչ առաջարկն…

Posted by Arsen Sargsyan on Monday, February 3, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ