![]()
Անվճար հայտարարությունների կայքում Ճելյաբինսկի մի բնակիչ վաճառքի է հանել Մաշա անունով աղջկա. նա երեխային վաճառում է հինգ հազար ռուբլով, գրում է lenta-ru-ն:
Նա վաճառքի հայտարարությունը տեղադրել է «Սպասք» բաժնում: «Աղջիկ՝ Մաշան, 5000 ռուբլի: Կա առաքման հնարավորություն»,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը գրավել է իրավապահների ուշադրությունը:
Ներկա պահին հայտարարությունն այլևս հասանելի չէ: Չելյաբինսկի իրավապահները խոստացել են ստուգել կայքում այդ հայտարարության տարածման հանգամանքները: Ոստիկանությունը չի բացառում, որ դա հնարավոր է կատակ է:
Նյութի աղբյուր՝ armdaily.am
![]()