![]()
«Հուշարձանների տարածքներում իրավախախտումները բացառելու համար ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները մշտական աշխատանքներ են իրականացնում բնակչության հետ։
Ա + Ս կամ այդօրինակ այլ <<դրսևորումներ>>-ը այդուհանդերձ երբեմն հայտնվում են հուշարձանների վրա՝ աղճատելով մշակութային ժառանգության տեսքը։
Ամենաթարմ դեպքը երկու օր առաջ արձանագրել էին ՊՄՊ Լոռում մ/ծ մեր գործընկերները։ 5-6 -րդ դարերով թվագրվող Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին գունավոր ներկով «NANE ❤» գրառում էին արել։
Մարզային ծառայության պատասխանատուների ահազանգին շատ արագ արձագանքել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ ի դեմս բաժնի պետի պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանի։ Նրանք հայտնաբերել ու ոստիկանություն էին հրավիրել սիրահարված իրավախախտ երիտասարդին։
![]()
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հուշարձանների ոլորտի մասնագետների աջակցությամբ և հատուկ նյութերի գործածությամբ գրառումն առաջիկայում կմաքրվի և հուշարձանը պատշաճ տեսքի կբերվի, իսկ <<Նանեին>>, <<Աննային>> կամ <<Տաթևիկին>> սեր խոստովանելու համար հետագայում չեն վնասվի հուշարձանները։ Փոխարենը՝ սիրո խոստովանությունները կարվեն մի փունջ գեղեցիկ ծաղիկ նվիրելով։
Հ․ Գ․ Շնորհակալություն Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին՝ հուշարձանների նկատմամբ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ
![]()
Հուշարձանի վրա սիրո խոսոտավանություն արած երիտասարդը հայտնաբերվել է Հուշարձանների տարածքներում իրավախախտումները …
Posted by Marine Avanesyan on Saturday, February 1, 2020
![]()