![]()
Պաշտպանության նախարարությունը ձգտում է վերացնել բանակում տիրող գողական աշխարհն ու մտածելակերպը՝ բանակում տեղի ունեցող հանցագործությունները կանխելու և նվազեցնելու նպատակով։Կարող եմ ասել, որ դա գրեթե անհնար և անտեղի փորձ կլինի, բացի այդ նման քաղաքականությունը ավելի բացասական ազդեցություն կունենա բանակի հետգա կառավարման վրա։ Անհնար կլինի հետևյալ պատճառներով։
Յուարաքանչյուր բնագավառում մարդը միշտ ձգտում է հասնել սեփական անձի նշանակալիության գիտակցմանը, հատկապես երբ մարդ մտնում է բանակ, որտեղ նա մենակ է։ Նա ձգտում է ինքնահաստատման և սեփական ինքնասիրության պահպանման։ Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է իշխանություն ձեռք բերել մյուսների նկատմամբ, թույլ չտալ, որ մյուսները դա անեն քո հանդեպ։
Միշտ չէ, որ բոլոր զինծառայողների մտածելակերպն ու կարծիքները համապատասխանում են միմյանց։ Նման անհամապատասխանությունից էլ շատ ժամանակ ծագում են կոնֆլիկտները։ Դա շատ բնական է, քանի որ մի տեղում են հավաքվում տարբեր կատեգորիայի մարդիկ, տարբեր մակարդակի բնավորություն ու մտածելակերիպի տեր մարդիկ։ Մեկի համար «արա» արտահայտությունը վիրավորական է համարվում, մյուսների համար ուղղակի խոսակցական արտահայտություն է։
Գողական աշխարհը չէ, որ մշտապես հանգեցնում են հանցագործությունների կատարաման, կան ավելի շատ բացասական երևույթներ: Դրանք վերացնելով, կնվազի նաև գողական աշխարհն ու մտածելակերպը:
Գոյություն ունեն շատ հասրակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են բանակի հիմնախնդիրներով: Ավելի դրական քայլ կլինի թույլատրել, որ նրանք ավելի հաճախ կազմակերպեն միջոցառումների զորամասներում (օրինակ հայրենասիրական կինոդիտումներ, ազատամարտիկների հետ հանդիպումներ, քննարկումներ,զինվորների և սպայական կազմի հետ,առանձին-առանձին):
Վերլուծելով վերոգրյալը` լուծումները հետևյալն են`
․Վերջ տալ սպաների կողմից տրվող հայհոյանքներին ու նվաստացումներին,(կոնկրետ հրահանգել բոլոր զորամասերին,որ ցանկացած սպա հայհոյելու դեպքում,խիստ կպատժվի,կամ քրեորեն)
․Ավելի բարձրացնել իրավական տեղեկատվության մակարդակը,
․ԱՀՏԱ գծով տեղակալների պաշտոններում նշանակել ավելի համապատասխան և պատրաստված սպաների,
․Հրամանատարության կողմից աշխատանքներ կատարել հեղինակություն ու հարգանք ունեցող զինվորների հետ,
․վերացնել զինվորների գումարները հավաքելու սովորույթը,
․բարձրացնել հոգեբանական աշխատանքների կատարումը զինվորների հետ,
․Ավելի բարձրացնել համապատասխան հասարակական կազմակերպությունների դերը և գործունեությունը բանակում:
![]()