Կարեն Չուխաջյանը նվաճել է WBA International տիտղոսը

Ուկրաինայում բնակվող կիսամիջին քաշային հայ բռնցքամարտիկ, 23-ամյա Կարեն Չուխաջյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին  և նվաճել WBA International-ի գոտին:

Բռնցքամարտիկներն անցկացրել են նախատեսված բոլոր 0 ռաունդները։ Հաշիվն է՝ 95-96 հօգուտ Վորոբյովի, 99-91 և 96-94 հօգուտ Չուխաջյանի։ Դա հայ բռնցքամարտիկի առաջին տիտղոսն է մեծահասակների մրցաշարում։

Մեկ այլ ուկրաինահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանն իր հերթական մենամարտը կանցկացնի փետրվարի 8-ին Կիևում։ Նրա մրցակիցը կլինի վենեսուելացի Խոսբեր Պերեսը։

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ