Սոս Ջանիբեկյանը մաքրում է Երեւանի փողոցները

Երևան քաղաքի տասներկու վարչական շրջանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն արդեն իսկ իրականացվում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով:

Նկատի ունենալով, որ Հիմնարկի կողմից ծառայությունների իրականացման ծավալն ընդգրկում է Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքը, ինչպես նաև` մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման, փողոցների մշակման և ձյան տեղափոխման աշխատանքների իրականացման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է մեծացնել հիմնարկի հաստիքացուցակը՝ բանվորներ, հավաքարարներ, վարորդներ, ովքեր կապահովեն ողջ տեխնիկայի աշխատանքի ծավալի շահագործումը: Ընդհանուր հաստիքացուցակը կազմում է 647 միավոր, իսկ ամսական բյուջեն՝ շուրջ 161 մլն դրամ:

Սա պաշտոնական մասով, բայց արդեն դերասան Սոս Ջանիբեկյանի արարքը շատ ողջունելի է։  Դերասանը գիշերային Երևանի փողոցն է մաքրում, գուցե շատերի համար փոքրիկ, բայց այդ աշխատանքը կատարողի համար շատ ոգևորիչ է։

Շնորհակալություն Սոս Ջանիբեկյանին և հույս հայտնենք, որ շատերը կհետևեն նրա օրինակին, եթե ոչ ավելով, գոնե մեր պահվածքով մաքուր պահենք մեր քաղաքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ