Անցյլում մնացած հող հանձնողները այլևս կարիերա չունեն․ Արցախը Հայաստան է և վերջ․․․

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Անցյլում մնացած հող հանձնողները այլևս կարիերա չունեն

Դեռ մի քանի տարի առաջ բացահայտ 800 հեկտար անպետք ու ռազմավարական նշանակություն չունեցող հող հանձնողներն այսօր Նիկոլին մեղադրում են հող հանձնելու մեջ, շատ արագ մոռանալով, որ երբ որդեկորույս ծնողներն ու հայ ժողովուրդը մոմավառություն էին կազմակերպել զոհվածների հիշատակին, նրանք հենց այդ նույն պահին հրավառություն էին կազմակերպել հանրապետության հրապարակում, տոնելով իրենց չվաստակած հաղթանակը:

Դեռևս 2016 թվականին ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Եվ հենց այդ ժամանակաշրջանում հանրապետականները սկսեցին խոսել փոխզիջումների մասին:

Այսօր բոլորն էլ քաջ գիտակցում են, որ ով կփորձի հողեր հանձնել, իր քաղաքական կարիերային վերջ կդնի: Իսկ անցյլում մնացած հող հանձնողները այլևս կարիերա չունեն: Պետք է հանգիստ և համոզված լինել, որ Նիկոլը ոչ մի դեպքում չի խոսի հող հանձնելու մասին, և ասեկոսեները նախկինների հերթական սադրանքներն են: Իսկ մենք ոչ ներքին, ոչ էլ արտաքին թշնամուն տալու հայրենիք չունենք: Արցախը Հայաստան է և վերջ:

Անցյլում մնացած հող հանձնողները այլևս կարիերա չունենԴեռ մի քանի տարի առաջ բացահայտ 800 հեկտար անպետք ու ռազմավարական …

Posted by Shavarsh Sarukhanyan on Saturday, February 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ