Փոխպատվաստման համար սիրտ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել

Ճապոնիայի հյուսիսային պրեֆեկտուրայում ավիավթարի է ենթարկվել ուղղաթիռ, որը սիրտ էր տեղափոխում փոխպատվաստման համար:

Օդային փոխադրամիջոցում գտնվող բոլոր 7 ուղևորներն ու անձնակազմի անդամները ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ճապոնացի բժիշկները հետաձգել են սրտի փոխպատվաստման վիրահատությունը:

Վթարից հետո փոխպատվաստման համար նախատեսված սիրտն անմիջապես տեղափոխվել է Տոկիոյի հիվանդանոցի համալսարան:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ