ԲԱՐԵԿԻՐԹ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐ՝ այդպիսին ինձ համար ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է, ում ծննդյան օրն է այսօր․․․

Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԲԱՐԵԿԻՐԹ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐ

Այդպիսին ինձ համար ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է, ում ծննդյան օրն է այսօր:
Թե անգամ նա չլիներ վարչապետի կինը, ում մեծարեինք որպես այդպիսին, Աննա Հակոբյանն առաջին հերթին այն խոհեմ ու սկզբունքային լրագրողն է, ում գիրը ես միշտ հավանել եմ որպես «Հայկական ժամանակ» թերթի ընթերցող:

Աննան այն ժամանակներում ընկեր ու նեցուկ էր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Հետո ընկեր ու նեցուկ էր, երբ Փաշինյան-ընդդիմադիրին բանտարկեցին: Հետո էլի նեցուկ էր, երբ Նիկոլը ընդհատակում էր: Ե՛վ թերթն էր շարունակում գործել, և՛ ընտանիքն էր գոյատևում շնորհիվ Աննա լրագրողի, Աննա կնոջ, Աննա մոր ջանքերի:

Հետո Աննան Թավշյա հեղափոխության սկզբնակետում էր, երբ դեռ անորոշ էր նոր-նոր սկսված քայլարշավի հետագա ճակատագիրը: Աննան հավատում էր առաջին հերթին ամուսնուն, հավատում էր այդ շարժման հաղթանակին և դարձյալ Նիկոլի կողքին էր քայլարշավի ճանապարհի հանգստի պահերին վրանների տակ գիշեր անցկացնելուց մինչև Հանրապետության հրապարակ: Աննան այդ երկար ու ձիգ օրերին սոսկ Նիկոլի կի՞նն էր, թե՞ նրա հավատարիմ զինակիցը՝ անվերապահորեն հավատալով ու վստահելով իր ամուսնուն:

Դժվար է, չէ՞, երբ կինը, ընտանիքից, երեխաներից անջատ, ամուսնու հետ կիսում է նրա դժվարին ճակատագիրը:
Հիմա նրանք, ովքեր իրենց բնույթ դարձած չարությունից, նախանձից դրդված, ասում են, թե Աննա Հակոբյանն ինչու՞ է խառնվում քաղաքականության, թող ընթերցեն վերը հիշատակած դեպքերի մասին գրառումս: Իսկ ի՞նչ պիտի աներ Աննան, եթե Հանրապետության հրապարակում, երբ սեռժը, մանթրաժ ընկած բանակցություն կոչված հանդիպումից թողեց-փախավ և կարգադրեց Նիկոլին ձերբակալել:

Այդ ազգադավ սեռժին թվում էր, թե՝ վերջ, ամեն ինչ կխաղաղվի: Աննան ի՞նչ պիտի աներ նման պայմաններում: Կարո՞ղ է պիտի գնար սեռժի դուռը և աղերսեր ամուսնու ազատությունը: Ո՛չ, իհարկե: Աննան այն հերոսուհին եղավ, որ հրապարակ եկած մի ողջ ժողովրդի առաջ խոնարհվեց, որ Նիկոլի աջակցողների այդ հուժկու բանակը իր հետ է, և հարթակում, թագուհու պահվածքով, հայտարարեց. «Սերժ Սարգսյան, ամոթ ունեցիր և հեռացիր, չե՞ս տեսնում, որ դու այլևս իշխանություն չունես, իշխանությունն այստեղ՝ հրապարակում է, և քեզ մերժող ժողովուրդը քո հրաժարակա՛նն է պահանջում»:

Կնոջ ամենամեծ արժանիքը, իմ կարծիքով, կանացի պահվածք ունենալն է՝ առանց ավելորդ ձև ու շարժումի, առանց իրեն հասցեագրվող գոհունակությունից մեծամտանալու, առանց սեթևեթանքների: Նախորդներին տեսել ենք, որ իրենց Առաջին տիկին էին համարում: Իրենք էին ու… աշխարհն իրենցից դուրս ամայություն էր: Ձեր պահվածքի մեջ, հարգելի Աննա Հակոբյան, այն խոնարհումը կա, որ վեհ կեցվածքի՛ է նման, այն համեստությունը կա, որ արդյունք է մաքուր ապրումի տեր կնոջը, ով ավելորդ շոյանքի սպասումի կարիքը բնավ չունեցավ ու չունի:

Անցած դժվարին օրերը հաջողություն բերեցին, հեղափոխությունը հաղթեց, և Դուք, Աննա, անցաք շատ մարդասիրական Ձեր գործին: Ձեզ ես տեսա թե՛ մանկատներում, թե՛ Հաց բերող էն հրաշալի տղա Արթուրի մորն այցելելիս, տեսա Եվրոպաներում՝ մեր հեղափոխությունը ողջունող մեծ տերությունների կանանց հետ, ու սիրտս ուրախության ճիչ արձակեց: Դուք հիմնեցիք «Իմ քայլը» և «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները՝ հանդիսանալով նաև «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը: Աստված հաջողե Ձեր բոլոր գործերն ու մտահղացումները:

…Ողջունում և շնորհավորում եմ Ձեզ, բարեմաղթում ամուր կամք: Վստահ եմ, որ Ձեր հասցեին այսօր հնչող բոլոր, բոլոր գովեստները մի՛ կտոր անգամ չեն ազդի Ձեր համեստ կեցվածքին: Այդ կեցվածքով Դուք շատ ավելի համակրելի և ընդունելի եք:

ԲԱՐԵԿԻՐԹ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԱյդպիսին ինձ համար ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է, ում ծննդյան օրն է այսօր:Թե անգամ նա չլիներ վարչապետի կինը,…

Posted by Alis Sogomonjan on Saturday, February 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ