![]()
«․․․ավելի ուշ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, հետո պատերազմը, եւ Սարգիս Միքայելյան դերասանը, ռեժիսորն ու բանաստեղծն անհետացավ տեսադաշտից:
Պարզվեց՝ կամավոր գնացել է կռվելու:
Պատերազմն ավարտվեց, եւ վերադարձավ նաեւ Սարգիս Միքայելյանը` երկու, թե երեք անգամ ուղեղի ցնցում ստացած եւ կոնքոսկրի ծանր վիրահատություն տարած: Երեւի նոր էր ոտքի կանգնել, երբ դարձյալ եկավ «Գարուն»:
Ասաց` ամերիկացիները կոնքիս ոսկորը փոխել են, հարյուր ութսուն գրամ պլատին են դրել: Հետո ծիծաղեց ու շարունակեց` երեկ գնացի բժշկի ու ասացի` միգուցե հանե՞նք պլատինը, ափսոս է, համ էլ փող չունեմ: Իսկ բժիշկն ասաց` պլատինը հանելու համար յոթ հազար դոլար արժողությամբ վիրահատություն է պետք, չարժի: Այնպես որ՝ պլատինի հետ գնա տուն:
Հետո Սարգիս Միքայելյանի հետ աշխատեցինք «Ար» հեռուստաընկերությունում. «Խուժան ալիքն» էր վարում: Ճանաչեցի նրան որպես դերասան, ռեժիսոր, բայց մոռացել էի, որ նաեւ բանաստեղծություններ է գրում․․․․»։
![]()