![]()
Օգտատերի գրառում․
ՀՀԿ-ական որոշ հաստագլուխ պատգամավորներ չեն դադարեցնում զարմացնել ինձ ցինիզմի, լկտիության ու պարզ մարդկային սրիկայության նոր բարձունքներ ցուցաբերելով: Ես ատում եմ հայի այն տեսակին,որը անձնականը հանրայինից վեր է դասում։
Ես ատում եմ հայի այն տեսակին,որոնք հասարակ մարդկանց վերևից են նայում,արհամարհում,Ես ատում եմ գոռոզ,անբարտավան,կուշտ ու կուռ,հաստավիզ չինովնիկներին: :Հարուստ լինելը ամոթ չէ? կամ ամոթ է լինել հարուստ մի երկրում, որտեղ մարդկանց մեծ մասն աղքատ է?..
Իսկ ինչու է ժողովուրդը աղքատ? որովհետև չտես տականքները տարիներով լլկել ու կեղեքել են ազգիս…կապիտալիզմի պայմաններում անհնար է հարուստ դառնալ՝ բացառապես օրինական ճանապարհներով:,Եվ աղքատների հարցը ավելի խիստ և կտրուկ էր դրված, նրանք զուրկ էին շատ իրավունքներից, և նրանց շատ հաճախ հնարավորություն չէր տրվում գործելու, սահմանափակումները շատ էին.
![]()
.Սակայն այդ թշվառները չեն հասկանում մի պարզ ճշմարտություն:Հարուստ, թե աղքատ. Դա նշանակություն չունի, կյանքը խնդիրներ բոլորին է մատուցում, գլխավորը ոչ թե խնդրի մեծությունն է, այլ քո անձի…Արդ բավ է…Մենք ատում և հոգնել ենք դավաճան,թալանչի, սրիկա,ընչաքաղց,մանրահոգի մարդուկներից:Դրանք հին ռեժիմից մնացած մնացորդներ են, որոնք գաղտնի հույս են տաքացնում հակահեղափոխություն կատարել եվ իշխանությանը տապալելով պաշտոնների տեր դառնալ:
Այսօրվա ընդդիմությունը հայրենիք ու ազգի համար չեն մտահոգված, նրանք նախանձից ու խանդից խժռում են վարչապետին ներսից: Իսկական ընդդիմությունը պետք է կառուցողական ծրագրեր ներկայացնի ու աջակցի կառավարությանը, եվ եթե նոր ծրագրերում թերություններ են նկատում, ապա օգտակար լինեն , լրացումներ կատարել:
Դա կլինի ընդդիմություն: Անգամ չեն հասկանում ժողովրդական կառավարության հետ ինչպիսի ընդիմություն պետք է լինի երկրում: Փաշինյանը շատ ճիշտ նշեց, որ Մարուքյանը , մյուսները մինչ այսօր անհասկանալի վիճակի մեջ են, ուշքի չեն գալիս, ու չեն ուզում գիտակցեն, որ երկրում ժողովուրդն է տերը ու տիրակալը, այլ ոչ թե հին ռեժիմը:Այս «քննադատողները» ոչ մի կապ չունեն բուն քննադատության հետ։
Դրանց դուրս տալուն պետք չի շատ լուրջ վերաբերվել։ Դրանք պարզապես կեղտ ման եկողներ են։ Եթե չլինի էլ ՝ կհորինեն, կաղավաղեն, մանիպուլյացիա կանեն։ Պրոպագանդան հենց այդպես է աշխատում։ Եթե վերլուծվի, թե որտեղից է գալիս այդ «քննադատությունը», ինչ պրոպագանդիստական միջոցներից ՝ շատ հարցերի պատասխանն էլ կգտնվեն։ Պարզապես նախկին թալանչի ռեժիմը, իր թափթփուկներով ամեն ինչ անում է, որ համոզի, որ «բաաան չի փոխվել», «նույնա մնացել», «ավելի վատա» և իրենց այլ պրոպագանդայի դրույթներ։
ժողովուրդ:..զերծ մնացեք շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից.
![]()
Բոլոր տականքներին ի գիտություն…
-Չի ստացվի,մենք քեզ հետ ենք վարչապետ ջան:
Սովորեցրու այս ժողովրդին սիրելով,հարգելով և օրենքով ապրել:Հիմա երկրումս գույներ են փոխվել:Վերջապես ժպիտ է եկել հասարակ մարդու դեմքին:Ավելի գունեղ կյանք ունենալու համար պաշտոններից հեռացրե’ք անգույն ղեկավարներին ու թալանչիներին, որպեսզի մարդիկ թթվածին շնչեն։ Խեղդամահ եղանք։
Ես որպես Հայաստանի հպարտ քաղաքացի շնորհակալ եմ քեզանից ,որ իմ երկրի լիիրավ տերն արեցիր մեզ
:Ես հավատում եմ մեր երկրի պայծառ գալիքին քո ղեկավարության ներքո:Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից,լավ է լինել հմուտ դարբին,քան թե ոսկերիչ:Գործեք:
![]()
Միշտ հիշիր.-
Մենք քո կողքին ենք.
Այս երկրի հերոսը-ժողովուրդն է:
…մոտ երկու տարի է վարչապետ է ու դեռ ոչ մեկի չի սպանել ,ոչ մեկի տունը չի քանդել ,ոչ մեկին չի ստորացրել …70հազար դրամանոց ժամացույցով ա ֆռֆռում ,տեղական շոր ու կոշիկներ…
![]()