Սաստիկ բուք Թալինի, Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում


Փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Առատ ձյան և քամու պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պաճառով դժվարանցանելի են Թալինի տարածաշրջանի՝ Արտենի-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհը և Ախուրյանի տարածաշրջանի՝ Քեթիի լեռնանցքը։ Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ալագյազ-Նորաշեն, Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածներում բուք է։

Վարդենյանց լեռնանցքում բուք է ճանապարհը դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար ավտոճանապարհը անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ