![]()
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջապես ձյան նման ձյուն եկավ»։
ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
![]()