ԱՄՆ-ում ոստիկաններն ապշել են՝ իմանալով թմրամոլ հանցագործի անունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մերիսվիլ քաղաքի բնակիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր ավտոտնակ:

Երբ իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել են  տղամարդու, ով թափանցել էր ավտոմեքենայի մեջ՝ կոտրելով պատուհանը: Ոստիկանները նշել են, որ նա թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել, հայտնում է CNN-ը:

Տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Իրավապահները ապշել են՝ իմանալով հանցագործի անունը. պարզվել է, որ նա հայտնի դերասան Շոն Ուաիսն է, ով նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում դեռ վաղ տարիքից:

«Մերիսվելի ոստիկանությունը ձերբակալել է ուրիշի առանձնատուն թափանցած կասկածյալին: Պարզվում է՝ պարոն Ուաիսը ժամանակին կինոաստղ է եղել»,- Ֆեյսբուքում գրել է Մերիսվելի ոստիկանության բաժանմունքը:

Այժմ Ուաիսը ոստիկանների հսկողության տակ է գտնվում: Նրա ազատության համար նշանակվել է 25 հազար դոլար գրավ:

Տեսանյութը ստորև․․․

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ