![]()
«Անուղղելիները» սերիալից հետո դերասան Արթուր Հակոբյանին էկրաններին չենք տեսել: Նա տեւական ժամանակ է՝ պարապուրդի է մատնվել: Դերասանը նաեւ տեղեկացրեց, որ վերջերս առողջական խնդիրներ ուներ, սրտի ստենտավորում է արել: Հիմա Արթուր Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նա հարմար առաջարկների դեպքում կրկին պատրաստ է վերադառնալու աշխատանքային բուռն կյանքին:
-Պարո՛ն Հակոբյան, առաջիկայում Ձեզ էկրաններին էլի կտեսնե՞նք, հարմար առաջարկներ ունե՞ք:
-Դեռ չկան այդպիսիք: Ի դեպ, դեկտեմբերին արդեն երրորդ անգամ սիրտս ստենտավորել են, որոշ ժամանակ ինձ հանգիստ էի պահում, հանգստանում էի: Բայց հիմա արդեն, եթե հրավերներ ստանամ, անպայման կընդունեմ: Աստված ինձ օժտել է շնորհքով, ես էլ պետք է կիրառեմ այն: Փառք աստծո, հիմա առողջական խնդիրներ չունեմ, ամեն բան լավ է:
-Մտավախություն ունե՞ք, որ սերնդափոխության հետեւանքով կարող եք ինչ-որ առումով ստվերում մնալ, հետ մղվել:
-Բացարձակ չունեմ նման մտավախություն: Սերնդափոխություն միշտ է եղել` բոլոր ժամանակներում: Հիմա եթե ինձ էլի առաջարկներ անեն, շատ լավ է, չանեն՝ առանձնապես ողբերգություն չէ ինձ համար:
-Այսօր ինչպիսի՞ դերասաններին է առաջնություն, հնարավորություն տրվում: Ձեզ պես փորձառու դերասանները երբեմն դուրս են մղվում ասպարեզից, ինչու՞:
-Դուք էլ գիտեք՝ այսօր ովքեր են հայտնվում էկրաններին: Ոչ պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվում են եթերում, եւ այդ առումով շատ մեծ վտանգ կա, բայց ես չեմ կարող իրավիճակ փոխել, ուստի չեմ էլ ուզում այդ մասին խոսել: Միեւնույնն է, այդ մարդիկ անաստված ձեւով խցկվելու են նախագծեր, հայտնվելու են էկրաններին: Շատ շնորհալի մարդիկ դուրս են մնում ասպարեզից: Ինքս երբեք ոչ ոքի ոչինչ չեմ խնդրել, չեմ ասել՝ ինձ նկարեք այսինչ նախագծում: Ես այդ մարդը չեմ, բնույթով ըմբոստ եմ: Բայց իմ՝ էկրաններին չլինելուց տուժում եմ ոչ միայն ես, այլեւ իմ հանդիսատեսը: Չէ՞ որ ամեն դերասան ունի իր լսարանը:
-Գիտենք, որ Ձեր մասնակցությամբ սերիալները չեք էլ դիտում, ինչու՞: Մի՞թե հարյուրավոր սերիաներից ոչ մեկը չեք դիտել:
-Այո, «Վերվարածների» 700 սերիայից 15-ն եմ դիտել, իսկ «Անուղղելիները» առհասարակ չեմ դիտել:
-Ինչու՞, ինքնաքննադա՞տ եք, գուցե ցավագի՞ն եք վերաբերվում Ձեր սխալներին:
-Շատ ինքնաքննադատ եմ: Հազարից մեկ եմ հավանում իմ արածը: Որ ի՞նչ ինքս ինձ նայեմ…Ավելի լավ է՝ դրա փոխարեն խորհրդային ֆիլմեր, ֆուտբոլ դիտեմ: Ես «հին» մարդ եմ, 58 տարեկան եմ արդեն…
-Պարզապես դժվար է այդ մտքի հետ հաշտվել…Հեռուստադիտողի ընկալումներում Դուք շատ ավելի երիտասարդ եք, գուցե գաղտնիքը կենսուրախությա՞ն մեջ է…
Նյութի աղբյուր՝ armlur.am
![]()