Մեծ ստորությունները արվում են ատելությունից դրդված, իսկ փոքրերը՝ վախից․․․

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մեծ ստորությունները արվում են ատելությունից դրդված, իսկ փոքրերը՝ վախից

Նախկինները կառավարությանը մեղադրում են իշխանությանն ու անձամբ Փաշինյանին սպառնացող իրական հանցագործներին բերման ենթարկելու մեջ և դա որակում որպես քաղաքական բռնությություն խոսքի ազատության դեմ։ Մոռանում են թե որքան շատ էր իրենց ժամանակաշրջանում իրականացված անհիմն ձերբակալությունները:

Նրանք մոռանում են, որ ձերբակալում էին յուրաքանչյուրին, ով հակաիշխանական ինչ որ բան էր ասում նույնիսկ շշուկով, մոռանում են, որ երկիրը վախի ու բռնության մթնոլորտի մեջ էին պահում և դրա վառ վկայություններից մեկը հենց վարչապետ Փաշինյանի նկատմամբ 2010 թվականին իրականացրած բռնի գործողություններն էին։ Եթե այս ամենը տեղի ունենար սովետի ժամանակ, պատահական կայրվեր արխիվը և չէր լինի փաստ, չէր լինի խնդիր, սակայն այսօր ապրելով բաց ու ազատ լրատվական դաշտի և համացանցի առկայության ժամանակա շրջանում, նրանք չեն կարողանում մաքրել բոլոր հետքերը։

Վերջերս ԱԱԾ-ից անհետացավ վկայություններ և փաստեր պարունակող թղթապանակը, սակայն դա մեղավորներին հանգիստ լինելու առիթ չի տալիս, քանի որ բացահայտումը սարերի հետևում չի: Հիշեցնենք, որ 2010 թվականին, “Կոշ” քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձիք Փաշինյանի վրա հարձակում էին գործել: Սակայն Փաշինյանը հերթական անգամ ամոթին զոհ գնալով, չէր ցանկացել վերաբացել գործը, մինչև նրան վերջերս չէին հայտնել, որ ունեն տեղեկություններ հարձակումը կազմակերպողի վերաբերյալ:

Եվ սա դեպքերից ընդամենը մեկն է: Դեռ շատ նմանատիպ հանցագործություններ են բացահայտվելու: Ասում են առավել արժեքավոր դասերը սերտվում են ոչ թե հաղթանակներից , այլ պարտություններից հետո։ Այդ դեպքում ինչու դասեր չեն քաղում նախկինները, ինչու չեն համակերպվում պարտության հետ, ինչու հանգիստ չեն հեռանում: Առաջանում է կանխավարկած, որ նրանք ունեն գործեր, որոնք ավարտին չեն հասցրել: Ակամայից հիշեցի Մոնտեսքյոյի խոսքերը. Մեծ ստորությունները արվում են ատելությունից դրդված, իսկ փոքրերը՝ վախից: Քիչ մնաց….

Մեծ ստորությունները արվում են ատելությունից դրդված, իսկ փոքրերը՝ վախիցՆախկինները կառավարությանը մեղադրում են…

Posted by Shavarsh Sarukhanyan on Friday, January 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ