![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Իրականում ռոբասերժկական հացկատակները, ոչ թե պայքարում են երկրում տեղի ունեցող անարդարությունների, ոնց որ իրենք են որոշել մի քանի ծեծված բառով ուշադրության կենտրոնում լինել, հանրությանը մոլորեցնել, այլ իրականում լավ էլ գործ են ճարել ու հանգիստ աշխատում են, ինչպես որ իրենց փողի տոպրակ շեֆը կասի։
Երբ մենք տարիներով պայքարում էինք երկիրը փրկելու ռոբասերժկական կլանից, ու Ազատության հրապարակում գիշերներ էինք անցկացնում, ցրտին, անձրեւին, հարակից շենքի բնակիչները էին թեյ ու սուրճ բերում, ու մեր կողքին լինում, ոչ թե պատրաստի պիցայատներից արկղերով պիցա ու զովացուցիչ ըմպելիքներ մատուցում։ Եվ դրանց նման հացկատակներին թվում է, որ իրենք ինչպես առաջ, այնպես էլ հիմա, որ փողի մեջ լողլող են անում, ուրեմն այս կողմն էլ մի բան ասելուց, կամ անելուց պարտադիր պետք է փողի հետ գործ ունենա։ Դե արշինը գիտե՞ք ինչ բան է։ Գիտե՛ք։ Ու այս մանրապճեղները լավ էլ գտել են հնարը` շահավետ պայմաններով ապրելու։ Ի՞նչ է եղել որ։
Առաջ պետական բյուջեն էին մեջ-մեջ անում, պետական կառույցները սեփականաշնորհում, հիմա էլ` տարիներով ժողովրդից գողացածը օգտագործում են ժողովրդի դեմ։ Ու իրենց ընդդիմադիր հորջորջող զանգվածը պետք է արդարանա, որ իրենք հանուն արդարության կռիվ են տալիս։ Ա՛յ ողորմելիներ, դուք ձեր քաշով ոչինչ չարժեք։ Իսկ եթե ձեզ թվում է դիմացինին սեւացնելով, դուք մաքրվելու ե՞ք, ապա տխրեցնեմ ձեզ, որ ձե՛ր շեֆերին ժողովուրդը վաղուց մերժել է ու հետքայլ չկա։ Իսկ թե ներկայիս իշխանությունը ինչքանո՞վ է արդարացնում ժողովրդի սպասումները, դրա մասին էլ կան մարդիկ, որ սրտացավ անդրադառնում են, բայց ոչ ձեր ժամկետանց, շեֆի հրաման կատարող ստրկամիտներդ, այլ էլի մենք ենք բարձրաձայնում։
Իսկ ձեր իշխանության ժամանակ դուք ստրկաբար ծառայել ու մինչեւ այսօր ստրկաբար ծառայում եք ձեր համցագործ շեֆերին։ Այնպես որ ձեր նման հացկատակներին լավ էլ դուր է գալիս, ներկայիս կարգավիճակը։ Ի՞նչ է եղել որ, փող է աշխատում եք։ Իսկ նրանք, որոնք թերթերի խմբագիր են աշխատել, արդեն քսան տարի, ձեզ ով փող տվել է, դուք փող տվողի կապրիզներով եք ժխշվել, իզուր չանա մի թուլացրեք ու լրագրության անաչառության սկզբունքի մասին ծպտուն մի հանեք։ Ծառայեք ձեր շեֆերին, քանի դեռ հնարավորություն ունեք։
Թեեւ ձեր նմանները միշտ էլ հնարավորություն ունեցել են փող աշխատելու, փոխարենը դիմացինին նույն հարթության վրա դնելու։ Հասկանալի է, մի բան պետք է անեն, որ իրենց արածը արդարացվի, ու բոլորին նույն արշինով չափեն։
Իսկ մեր պահանջը ներկա իշխանություններից այն է, որ ձեր հանցավոր բանդան պատասխան տա։ Մի պահ, երբ մտածում եմ, թե ձեր շեֆերը լինեին այս իշխանության փոխարեն, ինչ կանեին.. չեմ էլ ուզում մտածել, որովհետեւ ձեր շեֆերի իշխանության տարիներին ապրել ենք, գիտենք։
Այնպես որ մենք ինչ ասես տեսել ենք, մեզ չեք զարմացնի։
Հ.Գ. Իշխանությունից գուցե դժգոհելու առիթներ կան, եւ դա էլ նորմալ պրոցես է՛, բայց ոչ, երբե՛ք հետքայլ։ Եթե որոշել ենք առաջ նայել, եւ մենք որոշել ենք, ապա ուղղությունը միմիայն առա՛ջ։ Ո՛չ մի դեպքում` հետքայլ։ Հետքայլ չի՛ լինելու, եւ թո՛ղ նախկին հանցավոր ռեժիմին ծառայած մեկը չթպրտա։ Բոլորիդ անցյալը գիտենք։
Գիտենք ձեզ բաժին ընկած դերի կարեւորության եւ նշանակության մասին։ Եվ չմոռանանք, որ այսօր նույն այն մարդիկ, որոնք նախկիններից դժգոհում էին, հիմա էլ ներկաներից են դժգոհում, ինչ կարգի ե՛ն իրենց դզել-փչել։ Կան այդպիսիք, դե ակնկալիք ունեին.. չեղավ։ Այնպես որ կերեք ձեզ բաժին հանած դասդասված խոտն ու թփերի տակ թպրտացեք, բայց ո՛չ երբեք օրակարգ թելադրելով եւ ամենը իբր անհանգստության ֆոնին։ Միամիտ չկա՛։ Ձեր նման շուստրի չե՛նք, բայց հաստատ միամիտ էլ չե՛նք։
Իրականում ռոբասերժկական հացկատակները, ոչ թե պայքարում են երկրում տեղի ունեցող անարդարությունների, ոնց որ իրենք են որոշել…
Posted by Արթուր Հայրապետյան on Thursday, January 30, 2020
![]()