Վարչապետ Փաշինյանը սելֆի արեց ՌԴ նորանշանակ վարչապետ Միշուստինի հետ

Ինչպես արդեն հայտնել էինք, Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը հրավիրել է Ղազախստանի հանրապետությունում։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում են։

Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Հանդիպումից առաջ նրանք լուսանկարվեցին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Նիկոլ Փաշինյանը նշել, որ  Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին:

Վարչապետը կարծիք է հայտնել, որ.

«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը:

Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»:

Սելֆին վաղուց արդեն դարձել է հայկական ավանդույթ ))

Posted by Taron Chakhoyan on Friday, January 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ