![]()
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ կադրեր են կորոնավիրուսի քաղաքի՝ Ուհանի ամենաէկզոտիկ շուկայից:
Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։
Հիշեցնենք, որ Չինաստանում ավելի քան 7771 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 170 դեպք: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը Նրանք կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:
![]()