Մայրը նորածնին զուգարանում լողացնելիս սպանել է

ՌԴ Ձերժինսկ քաղաքի բնակչուհին ծննդաբերելուց հետո նորածնին որոշել է լողացնել զուգարանում, ինչի հետևանքով երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից:

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել են քաղաքային դատախազությունից:

Ըստ քննության տվյալների՝ 2019թ. փետրվարին կինը ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում: Երեխային լույս աշխարհ բերելուց հետո նա որոշել է նորածնին լողացնել անմիջապես զուգարանակոնքի մեջ և սեղմել է ջուրը քաշելու կոճակը: Այնուհետև նա երեխային դուրս է հանել:

Հարևանների պատմելով՝ հղիության ընթացքում կինն ալկոհոլ և ծխախոտ է օգտագործել, հաշվառման չի կանգնել, իսկ երեխայի ծնվելուց հետո հրաժարվել է օգնությունից:

Ըստ որոշ աղբյուրների՝ կինը հոգեկան հիվանդություն ունի և հաշմանդամ է համարվում: Նրան մեղավոր են ճանաչել նորածնի սպանության համար և երեք տարի ազատազրկման դատապարտել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ