Ծեր կնոջ դեմքով աղջիկը վիրահատությունից հետո իր տեսքով զարմացրել է բոլորին

Չինաստանի 15-ամյա բնակչուհի Սյաո Ֆենը տառապում է հազվագյուտ և անբուժելի գենետիկ հիվանդությամբ՝ պրոգերիայով, որն առաջացնում է օրգանիզմի վաղաժամ ծերացում:

Նշվում է, որ նույն հիվանդությունն ախտորոշվել է նաև աղջկա մոր մոտ:

Կնճիռների պատճառով աղջկան հաճախ են շփոթել ծեր կնոջ հետ, իսկ դասընկերները ծաղրել են նրան արտաքին տեսքի համար: Այդ պատճառով էլ Սյաո Ֆենը որոշել է վիրահատության դիմել և ազատվել կնճիռներից:

Չինուհին դիմել է տեղի բարերար Գո Մինին, ով նրա համար դրամահավաք է կազմակերպել: Ի վերջո, աղջիկը հավաքել է անհրաժեշտ գումարը՝ մոտ 73 հազար դոլար, իսկ բժիշկներն, իմանալով նրա պատմությունը, 70% զեղջ են արել, որպեսզի հետագայում մնացորդ գումարը Սյաո Ֆենը օգտագործի իր ուսման համար:

Պլաստիկ վիրահատությունը տևել է մոտ 7,5 ժամ, մասնակցել են տասը բժիշկ, երեք անեսթեզիոլոգ և հինգ բուժքույր:

Երիտասարդ գեղեցկուհի դարձած Սյաո Ֆենը ցուցադրել է արդյունքը մամլո ասուլիսի ժամանակ: Այնտեղ նա առաջին անգամ տեսել է իրեն հայելու մեջ, ապա երջանկությունից լացելով գրկել իր ծնողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ