![]()
TikTok-ի @natalie1526n անունով օգտահաշիվը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է առեղծվածային մի կենդանի: Տեսանյութը դիտվել է ավելի քան մեկ միլիոն անգամ:
Տեսանյութում երևում է, որ ձկնորսը հսկա գլխով ու երեք շոշափուկներով ծովային կենդանի է որսացել և կանչում է իր մայրիկին. «Այս ինչ հրեշ է, մայրի՛կ, տեսնու՞մ ես սա»,- ասում է հոլովակի հեղինակը: Մայրը, տեսնելով կենդանուն, բղավում է՝ «Սարսափելի է, այս ի՞նչ արարած է»: Հաջորդ կադրերում կենդանին սկսում է շարժվել և ձկնորսը վախեցած հարցնում է՝ «Ի՞նչ է կատարվում»:
Համացանցի օգատերերը ենթադրել են, որ կենդանին հավանաբար մուտացիայի ենթարկված ութոտնուկ է, շատերն էլ նշել են, թե այն կաղամար է:
![]()