![]()
Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են կործանված ինքնաթիռի ուղևորները լողալով դուրս գալիս օվկիանոսից:
Թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Ավստրալիայի արևելյան ափին՝ Ֆրեյզեր կղզուց հարյուր մետր հեռավորության վրա:
Հրապարակված կադրերում երևում են, թե ինչպես են փրկարարական բաճկոններով մարդիկ դուրս գալիս ջրից և լողում դեպի ափ:
«Հույս ունեմ, որ նրանցից բացի ինքնաթիռում այլ մարդ չի եղել: Իսկ եթե եղել են, ապա նրանք, հաստատ, մահացել են»,- մեկնաբանում է տեսանյութի հեղինակը:
![]()