12-ամյա հայուհին ընդգրկվել է «Ռուսաստանի ռեկորդների գրքում»

12-ամյա Միլեն Կարանյանը 2019 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ ձայնային հնարավորություններ ունեցող երիտասարդ երգչուհի:

Միջազգային ժյուրիի անդամների ներկայությամբ երիտասարդ աղջիկն արձանագրել է, որ օժտված է ձայնային եզակի հնարավորություններով` բարիտոնից մինչև սոպրանո. համադրություն, որը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում:

Միլենը ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա 2017-ին, բայց նա առաջին անգամ երգել է Գյումրիում վեց տարեկանում: Աղջիկն ինքնուրույն զբաղվել է երաժշտությամբ. նախ սովորել է կիթառ նվագել, այնուհետև յուրացրել է դաշնամուրը:

Ռուսաստանում Միլենը մասնակցել է և հաղթել մի շարք միջազգային մրցույթներում: Նա արդեն իսկ ունեցել է երեք մենահամերգ:

Այժմ Միլեն Կարանյանը «Ձայն» շոուի մասնակիցներ Սերգեյի և Նիկոլայ Հարությունովների հետ պատրաստում է «Երեք սերունդ» երաժշտական ​​նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են համերգներ Հայաստանում և Ռուսաստանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ