Ասե՞մ, թե ինչու Արփինե Հովհաննիսյանը չի կարող լինել սահմանադրական հանձնաժողովի կազմում․․․

Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Չլաք

Ասե՞մ, թե ինչու Արփինե Հովհաննիսյանը չի կարող լինել սահմանադրական հանձնաժողովի կազմում։

Թեկուզ այն բանի համար, որ 2016-ի իրենց քանդակած ընտրական օրենսգրքում ընտրական տեղամասում լրագրողների եւ դիտորդների թիվը ութով սահմանափակելու պնդումը չկարողացավ հիմնավորել, լինելով արդարադատության նախարար։

Հետո չկարողացավ բացատրել, թե այդ թիվն ինչու դարձրին 15, հետո չկարողացավ բացատրել, թե ինչու զլմ ներկայացուցիչները չեն կարող լինել 50 հոգուց ավելի։ Ավելի ուշ չկարողացավ բացատրել, թե ինչու սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց այդ դրույթները։

Հմի, թե բա ընչի չեն ընդգրկել հանձնաժողով։ Այ քեզ բան, պտի շնորհակալություն հայտնի դրա համար, գնալու էր գրեր Հայաստանը կարող է ունենալ ոչ պակաս, քան 8 վարչապետ, մասխարա դառնայինք…

Չլաք 

ՉլաքԱսե՞մ, թե ինչու Արփինե Հովհաննիսյանը չի կարող լինել սահմանադրական հանձնաժողովի կազմում։ Թեկուզ այն բանի համար, որ…

Posted by Levon Barseghyan on Thursday, January 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ