«Ռոբերտ Քոչարյանը կտրված է իրականությունից». Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այն հարցին, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել, նշելով, որ արտահերթ ԱԺ ընտրությունների հավանականություն կա, արդյոք Սիմոնյանը տեսնո՞ւմ է հավանականություն, ԱԺ փոխնախագահը մինչ հարցին պատասխանելը նշեց.

«Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ չի եղել: Նա երբևիցե չի ընտրվել ՀՀ երկրորդ նախագահ, երկու ընտրություններն էլ վստահություն չեն ներշնչում ՀՀ քաղաքացիների մոտ»: Հարցին պատասխանելով՝ Սիմոնյանը նշեց.

«Ես կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կտրված է իրականությունից, ինչպես որ մշտապես կտրված է եղել: ՀՀ –ում որևէ արտահերթ գործընթացի կարիք չկա:

Եթե որևէ արտահերթ գործընթացի կարիք կա , ապա պետության հասցված այն վնասը ու վիճակը, որ մենք ժառանգություն ենք ստացել, այդ վիճակը լուծելու արտահերթ գործընթացի կարիք կա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ