![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի կարգավորումն արդեն կա ու հանրությունը շուտով դրա մասին կիմանա։ Նրա խոսքով, այդ կարգավորման վերաբերյալ առաջիկա օրերին կհայտնի խմբակցության ղեկավարը։
«Մեղքս ինչ թաքցնեմ, երեկ ես ստիպեցի ինձ և լսեցի Հրայր Թովմասյանի հարցազրույցը, որը սկսվեց խոսքերով, որ ինքը սասունցի է, առաջին միտքը, որ ինձ մոտ առաջացավ, դա այն էր, որ «գրողը տանի, ես էլ եմ սասունցի, Դավիթ Տոնոյանն էլ է սասունցի և Հրայր Թովմասյանն էլ է սասունցի»։
Պարոն Թովմասյանը խոսում էր իր պատվից արժանապատվությունից, որ ինքը դատի է տալու և այլն, ու ես ակամայից հիշեցի 2014թ-ի փետրվարի 24-ը, երբ ԱԺ դահլիճում դաշնակցական Արմեն Ռուստամյանը տղամարդկության և բարոյականության հետ սահման չունեցող վիրավորանք հասցրեց Թովմասյանին, ինչին ի պատասխան նա լռեց ու բառ անգամ չխոսեց»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պողոսյանը։
Տեսանյութը դիտեք ստորև
Հիշեցնենք, որ 2014 թվականին ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ մի շարք պաշտոնյաների ամբարտավան պահվածքին: Մասնավորապես նա խոսեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքերին, երբ նա, խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի նախաձեռնության մասին՝ անվստահություն հայտնել Կառավարությանը, ասել էր՝ ղալլաթ են անում:
![]()