«Մինչեւ շաբաթվա վերջ նոր ԱԺ նախագահի անունը կհայտնենք». Տիգրան Ավինյան

Մինչեւ շաբաթվա վերջ կհրապարակվի ԱԺ նախագահի, հանձնաժողովների նախագահների անուները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Կարծում եմ՝ շաբաթվա վերջին վերջնականապես կհասկանանք՝ ով որտեղ կլինի՝ օրենսդիրում, թե գործադիրում: Այնուամենայնիվ նայելու ենք՝ ըստ ունակությունների եւ հմտությունների համապատասխանության, եւ ով որտեղ ավելի օգտակար կլինի:

Տիգրան Ավինյանը հավելեց, որ ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անուններ իրենք քննարկել են, մյուս շաբաթ վերջնական պատկերը պարզ կլինի:

տեսանյութը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ