![]()
Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը կրկին ճիշտ էր․Ինչպես «պայթեցին» թշնամուն շրջաններ հանձնող ստորաքարշ դավաճանները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան 168.am-ին տված հարցազրույցում ակամայից ի ցույց դրեց նախկին ռեժիմի դավադիր և ստորաքարշ էությունը։
Ոչ հայամետ դիրքորոշում ունեցող ամերիկացի դիվանագետը նշելով, որ հետևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր մեկնաբանություններին հայտարարել է, որ խորապես հիասթափված է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նրա հայտարարությունից, քանի որ, նրա խոսքով, կամ դա նշանակում է, որ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կամ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը:
Եթե փորձենք մատչելի լեզվով մեկնաբանել Բրայզայի հայտարարությունը, ապա կստացվի, որ նա խորապես հիասթափված է Փաշինյանի կոշտ և հայանպաստ դիրքորոշումից, որի հիմքում ոչ մի թիզ թշնամուն սկզբունքն է։
«Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը կյանքի կոչելուն ուղղված հստակ քայլերի մասին Փաշինյանը անուղղակիորեն խոսեց Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Ավելին, Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված իր կոչով ՀՀ վարչապետը սահմանեց նշաձողը, որից ցածր Ադրբեջանի հետ բանակցելն անթույլատրելի է։
«Այս պահին սեղանին դրված ոչ մի թուղթ չկա, որևէ թղթի շուրջ չեն բանակցում: «Բանակցում ենք այն ամենի շուրջ, ինչի մասին հայտարարել եմ 2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում», — հայտարարել էր Փաշինյանը։
Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Արցախի խնդրի շուրջ բանակցությունները թևակոխել են մի նոր հարթություն։
Դրա մասին է վկայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների Ժնևում երկու օր, շուրջ 12 ժամ տևած բանակցությունները։
Բայց արի ու տես, որ Արցախի հարցի շուրջ ժողովրդի կողմից ընտրված և ամուր դիրքեր ունեցող իշխանության և մասնավորապես Փաշինյանի որդեգրած կոշտ դիրքորոշումը ընդունելի չէ մեր որոշ հայրենակիցների համար։
ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը ծաղրի առարկա է դարձրել Մնացականյան-Մամեդյարով հանդիպման երկարատև լինելու փաստը։ Իրեն ընդդիմություն հռչակածքոչարյանասերժական և շպանան և լրատվամիջոցներն էլ հղում կատարելով հակահայ ամերիկացի դիվանագետին, ոգևորությամբ խոսում են Փաշինյանի բանակացությունները՝ և մասնավորապես Մադրիդյան սկզբունքները տապալելու մասին։
Տղերք, դուք ընկճախտ եք ապրում, որ Փաշինյանը վիժեցրել է թշնամուն շրջաններ հանձնելու շուրջ բանակցությունների ձխաչափը։ Դուք ընկճախտ եք ապրում, որ բանակցությունների շուրջ Փաշինյանն ամրացրել է մեր դիրքերը։ Դուք ընկճախտ եք ապրում այն բանի համար, որ Արցախի հարցում ձախողման շուրջ Փաշինյանի հրաժարականի օրակարգ այլևս երբեք չի կարող լինել։ Դու ընկճախտ եք ապրում, որ ձեր թողած դավադիր և ստոր ժառանգությունը Փաշինյանը ոտնատակ է արել։ Այստեղ ձեր և Բրայզայի հայացքները համընկնում են, ինչը փաստ է և որի համար շնորհավորում եմ ձեզ։
Այսքանից հետո մնում է ասել թերևս հետևյալը, Նիկոլ Փաշինյանը կրկին ճիշտ էր։ Դուք պայթեցրիք ինքներդ ձեզ։
Հիշեցնեմ, որ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Արցախի հարցին Փաշինյանը մասնավորապես ասել էր․
«Եկեք նայենք, թե Ղարաբաղի հարցում ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահ-խմբ.): Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել բանակցային գործընթացը, և նախկին իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեն եղել …. Պարբերություն առաջին, երեք հիմնական պարբերություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:
Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:
Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Ես առաջարկում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն` այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդը ասի՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»։
Նիկոլ Փաշինյանը կրկին ճիշտ էր․Ինչպես «պայթեցին» թշնամուն շրջաններ հանձնող ստորաքարշ դավաճաններըԵԱՀԿ Մինսկի խմբի…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Thursday, January 30, 2020
![]()