Նախկինների և նրանց սպասարկողների վերադարձի հույսերը միշտ պսակվելու են անհաջողությամբ

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նախկինների և նրանց սպասարկողների վերադարձի հույսերը միշտ պսակվելու են անհաջողությամբ:

Ինչո՞ւ է արհեստական ձգձգվում Քոչարյանի դատը, և ի՞նչ ծրագրեր է կազմել նա այս ընթացքում, ի՞նչ նպատակով էր Վանեցյանը գործուղվել նոր կառավարություն։ Որտե՞ղ նա այթաքեց, ի՞նչը ձախողեց և ի՞նչն այնքան բարկացրեց նրա վերադասին։ Արդեն երկար ժամանակ է Փաշինյանը խոսում է հիբրիդային պատերազմի մասին, որին արդեն նախկինները տևական ընթացք են տվել մեդիա դաշտում, որը բնականաբար ստանում է պատասխան թե իշխանությունների, թե կառավարությանը սատարող լրատվական ալիքների միջոցով:

Կան երևույթներ, որոնք վաղեմության ժամկետ չունեն. և դրանցից են նաև իշխանության գալու համար կռիվ տվող հանրապետականները, որոնք նախ արդեն բացահայտ կռիվ են տալիս իրենց ներքին դաշտում, հետո համատեղ կռիվ են տալիս նոր իշխանությունների դեմ: Բնականաբար նրանք վերադարձի ոչ մի շանս չունեն, պարզապես նրանց սին հույսերից ազատելու համար ժամանակն է, որ կառավարությունը դիմի կոշտ գործողությունների, որի առաջին քայլը պետք է լինի սահմանադրական դատարանի լուծարումը, որը դառնալով բացահայտ ընդիմադիր, իրենից մեծ վտանգ է ներկայացնում երկրի քաղաքական և տնտեսական զարգացման, նաև անվտանգության համար:

Նախկինները երկրում ստեղծում են արհեստական քաոսային իրավիճակ, որպեսզի այդ ֆոնի վրա ժողովուրդը մոռացության տա Փաշինյանի երկու տարվա զգալի և շոշափելի ձեռքբերումները: Իրականում, եթե սառցաբեկորի վերին շերտում տեսանելի են Վանեցյանը, Թովմասյանը, Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, ապա ներքևի հատվածում աշխատում են արդեն բոլորին հայտնի գործիքները, ովքեր փորձում են պղտորել ջուրն ու կեղտոտ ջրում ձուկ որսալ:

Ամենազավեշտալին այն է, որ այս գործիքները մոռանալով նախկինների ժամանակաշրջանի քրեաօլիգարխիկ համակարգի և երկիրը ստրկության մեջ պահելու ոչ վաղ անցյալի մասին, ընտրել են ջայլամի ռազմավարություն, որը թերևս նրանց սադրիչ գործողություններին ու բանսարկություններին միայն ձախողում է բերում: Ըստ նրանց պլանի, պետք է երկրում առաջացնեն քաոսային իրավիճակ, որի արդյունքում ներքին թշնամին կհասնի հաջողության: Սակայն ամեն անգամ նոր անհեթեթ սադրանքը տարածելուն պես հակահարված են ստանում անձամբ ժողովրդի կողմից, և ամեն անգամ ձախողվում է ”ինչքան ուզեմ էնքան կխփեմ” նախկինների կողմից որդեգրված ռազմավարությունը:

Ավելին, այն տալիս է բումերանգի էֆֆեկտ, և ամեն սադրանքից հետո նրանք ինչքան ուզում էնքան խփում են հենց իրենց և յուրայիններին, ամեն անգամ հողին հավասարեցնելով այն հեղինակությունը, որն արդեն չունեն: Հայ ժողովուրդն ամեն անգամ ապացուցում է իր հզորությունն ու միասնականությունը, քանի որ այս պարագայում նա հավասար պայքարում է և ներքին և արտաքին թշնամու դեմ: Չանդրադառնալով նախկինների կողմից գործուղված վանեցյաններին ու նրանց քայլերին, նշեմ, որ գործող իշխանությունը, Փաշինյանին շարունակում է սատարել մի ամբողջ հայ ժողովուրդ:

Էնպես չի, որ ժողովուրդը միշտ և ամեն որոշման հետ համաձայն է, սակայն այն, որ հայ ժողովուրդն ազատվել է նախկին իշխանությունների ստրկությունից, արդեն մեծ ձեռքբերում է: Եվ այդ նույն ժողովուրդը գիտակցում է, որ ժառանգություն է ստացել ութսունականների պատրոնդաշը կոտրած ողնաշարին հագցրած մահամերձ մի երկիր, որն այս երկու տարիների ընթացքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, ունեցել է սպասելիքները գերազանցող ձեռքբերումներ ու սա այն դեպքում, երբ այդ ձեռքբերումների ընթացքում, որպես խոչնդոտ անընդհատ հանդիպել և պայքարել է նախկինների դեմ:

Ամփոփելով այս ամենը, նշեմ, որ նախկինները ձախողել են իշխանության վերադառնալու իրենց բոլոր փորձերը, չնայած այդ հնարավորությունը երբեք չեն էլ ունեցել: Երկու տարի առաջ հայ ժողովուրդն իրականացրել է իշխանափոխություն և այդ նույն ժողովուրդը ազատագրել է Հայաստանը ստրկությունից: Մենք ոչ ներքին, ոչ էլ արտաքին թշնամում տալու հայրենիք չունենք:

Նախկինների և նրանց սպասարկողների վերադարձի հույսերը միշտ պսակվելու են անհաջողությամբ:Ինչո՞ւ է արհեստական ձգձգվում…

Posted by Shavarsh Sarukhanyan on Thursday, January 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ