«Չեմ հասկացել էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք…». վարչապետ Փաշինյանը՝ Թորոսյանին

Կառավարության նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և այլ մասնակիցներ խոսեցին հոգեբուժական հաստատություններում մարդկանց բռնի բուժումների և այլ խնդիրների մասին։ Առողջապահության նախարարին սա դուր չեկավ, և նա սկսեց պաշտպանել բժիշկներին։

Արսեն Թորոսյանն ասաց, որ նման դիտարկումներից կարող է տպավորություն ստեղծվել, թե հոգեբուժական հաստատությունները համակարգային սխալ են աշխատում։ Բայց իրականում, ըստ Թորոսյանի, փոփոխություններ միշտ էլ եղել են, և խնդիրներն անհատական են։

«Մի քիչ լավ չեմ հասկացել գերատեսչական համերաշխության էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք, վա՜յ, հանկարծ …», – Թորոսյանին դիմելով՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թորոսյանը պատասխանեց, որ իրավիճակը բարելավվում է, և ինքը չի ուզում տպավորություն լինի, թե մարդկանց կամքին հակառակ բուժում են նրանց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ