«Վանեցյանը թող տղամարդկություն ունենա ու պատմի՝ ի՞նչ առաջարկ է փոխանցել Փաշինյանին․..». Դանիել Իոաննիսյան

Factor.am-իը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարո՛ն Իոաննիսյան, Դուք ընտրվել եք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ։ Ի՞նչ առաքելությամբ եք գնում հանձնաժողով և գաղտնիք չէ՝ Դուք աջակցել եք հեղափոխությանը, իշխանությունը վստահում է Ձեզ, և իբրև ՀԿ սեկտորի ներկայացուցիչ որքանո՞վ եք անաչառ։

-Ես գնում եմ հստակ առաքելությամբ, որ Սահմանադրության այն կարգավորումները, որոնք վերաբերվում են քաղաքացիների կողմից իշխանության իրացմանը, շատ թերի են, վատն են, և փոփոխման կարիք ունեն։ Ես գնում եմ առաջնահերթ այդ խնդիրը լուծելու համար, այդ փոփոխությունները առաջարկելու նաև ընտրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի ժամանակ ունեցած գաղափարները այս հանձնաժողով բերելու համար, բայց նաև շատ հարցեր կան, որոնք պետք են՝ քաղաքացիներին տալ լծաներ, որոնցով քաղաքացիները կկարողանան իրացնել իշխանությունը հանրաքվեներ, ստորագրահավաքով օրենսդրական նախաձեռնություններ, ընտրված մարմիններին անվստահություն հայտնելու մեխանիզմներ։

-Հանձնաժողովի անդամի թեկնածու էր նաև Արփինե Հովհաննիսյանը, նա չի ընտրվել։ Եվ նրա կուսակիցներից հնչում է քննադատություն, որ սա քաղաքական որոշում է, իշխանությունը վախենում է լսել այլընտրանքային կարծիք։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե ներառական չէ: Արդյոք օբյեկտիվ չե՞ն այսպիսի գնահատականնները։

-Ես ճի՞շտ լսեցի, որ ՀՀԿ-ն ասում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը ներառական չէ։ Դրանից ավելի սյուռ բան ես վաղուց լսած չկայի։ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր, որով ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, թող ասեն էդ հանձնաժողովն էր ներառական։ Ընդ որում՝ այդ հանձնաժողովը լուռ գործում էր երկու տարի, հանրային նորմալ քննարկում չէր անում, վերջում բերեցին մի թյուրիմացություն։ Այստեղ գոնե մրցույթ եղավ։ Արփինե Հովհաննիսյանն ասում էր, որ 2015 թվականի Սահմանադրությունում առանձնապես փոխելու բան չկա, գնում էր հանձնաժողով, որ ի՞նչ փոխեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ