Բացառիկ տեսանյութ. «Արան այնքան հաճելի մարդ էր». միլիարդատիրուհի Քայլի Ջեները պատմել կործանված ուղղաթիռի հայազգի օդաչուի մասին

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները, անդրադառնալով լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ողբերգական մահվանը, պատմել է, որ անձամբ էր ճանաչում կործանված ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանին, և որ նրա հետ նույն ուղղաթիռով բազմաթիվ թռիչքներ է ունեցել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, քսաներկուամյա միլիարդատիրուհին իր ինստագրամյան էջում մանրամասնել է, որ անցած տարվա նոյեմբերին Զոբայանի հետ ուղղաթիռով թռիչք է ունեցել:

Բացի այդ, Ջեները հրապարակել է ավիաաղետի հետևանքով բոլոր զոհերի լուսանկարներն ու ցավակցել նրանց ընտանիքներին:

«Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ սրան. դա այն ուղղաթիռն էր, որով ժամանակ առ ժամանակ թռչում էի, իսկ օդաչուն՝ Արան, այնքան հաճելի մարդ էր»,-գրել է Ջեները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ