«Ժողովուրդն է իրկանացրել իշխանափոխությունը, և նախկինների վերադարձը անթույլատրելի է…». Շավարշ Սարուխանյան

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորպես ասվում է.

Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը

Վերջին ամիսների ընթացքում բավականին լարված իրավիճակ է երկրի քաղաքական դաշտում: Նախկինները ակտիվացել են ոչ միայն մեդիա հարթակում, այլ նաև հասարակության որոշ շերտերում, որտեղ փորձում են արհեստական լարվածություն առաջացնել, ապակողմնորոշել ժողովրդին, և նոր ապստամբության հող պատրաստել:

Լուրջ լարվածություն է նկատվում մեդիադաշտում, որտեղ սուտ լուրերով և ապատեղեկատվությամբ հանդես են գալիս նախկինները, և այս լարվածության ֆոնին հարցազրույց է տալիս Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը, իսկ նրան զուգահեռ ընդիմությունն իր ձեռքն է առել Հրայր Թովմասյանը:

Հետևաբար ըստ ստացված պատկերի նախ երկու նախկին նախագահներն են պայքարում իրար դեմ, և հետո նրանք առանձին առանձին պայքարում են գործող իշխանությունների դեմ: Սակայն պատկերը նրանց համար հուսադրող չի կարող լինել, քանի որ ժողովուրդը, անկախ ներկա իշխանությունների որոշ թերություններից, միևնույնն է սատարում է նոր կառավարությանը և անձամբ Փաշինյանին, միևնույն ժամանակ սպասելով կոնկրետ գործողությունների:

Ժողովուրդն է իրկանացրել իշխանափոխությունը, և նախկինների վերադարձը անթույլատրելի է: Մենք այլևս ազատվել ենք անցյալից: Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը: Ժողովուրդն արդեն մեկնարկել է….

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ