![]()
Արամեի սպասված նորությունն ու առաջին կադրերը երգչի «Յար ունեմ, պարում եմ» տեսահոլովակից:
Երգիչը երկրպագուներին շուտով կներկայանա երաժշտական նոր համագործակցությամբ ամերիկահայ DJ Jilber-ի հետ՝ «Յար ունեմ, պարում եմ»։ Երգի երաժշտության հեղինակը Արամեն է, բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում՝ ռեժիսորը Արամեի պրոդյուսերն է՝ Սյոմա Կոդաբաշյանը, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, հագուստի ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը։
Ինչ վերաբերում է DJ Jilber հետ համագործակցությանն, ապա, ըստ պրոդյուսերի, առաջարկը եղել է հենց ամերիկահայ DJ-ի կողմից։ «Նա շատ վաղուց էր առաջարկել, ուղղակի համապատասխան երգ էինք փնտրում, որ ձևաչափի տեսանկյունից նաև Արամեին մոտ կլիներ։ Եվ երբ արդեն գրվեց այս ստեղծագործությունը, որոշեցինք, որ համագործակցությունը կկայանա»,- նշեց Սյոման։
![]()