![]()
Արսեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Զինված Ուժերում ծառայած և ծառայող բոլոր մեր տղաներին ՝ շարքայինից մինչև գեներալ և նախարար:
Լեռնային Ղարաբաղի N զորամասում Շարքային Արսեն Սամվելի Սարգսյանը ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:
Կրկին Շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի 28-րդ տարեդարձը: Հարգում և Սիրում եմ բոլորիդ:
Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ».
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Արդեն 28 տարի հայկական պետության պարծանքը, ուժն ու հպարտությունը խրոխտ պարսպի պես կանգնած պաշտպանում և անվրդով է պահում մեր սահմանները: Այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, բանակի մասին շարադրություն գրող աշակերտինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում մեր քաջարի տղաների համար:
Հպարտ եմ, որ ծառայել եմ Լեռնային Ղարաբաղում՝ առաջնագծում, որ համարվում եմ հայկական բանակի երբեմնի զինվորը, ով մեծագույն պատվով է կատարել հայրենիքի նկատմամբ պարտքը և այսօր կոչս մեկն է՝ թող որևէ հայ պատանի չխուսափի ծառայությունից, թող յուրաքանչյուրը իր ավանդը ներդնի բանակի շենացման գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով անխռով, խաղաղ և նորանոր հաղթանակներով պսակված բազում տարիներ…
Կրկին օրվա խորհրդի առթիվ շնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերում ծառայած և ծառայող բոլոր մեր տղաներին ՝ շարքայինից մինչև…
Posted by Arsen Sargsyan on Monday, January 27, 2020
![]()