Արթուր Դանիելյանը ուղիղ եթերի ժամանակ բերման ենթարկվեց

«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել, այս մասին ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Նա Արցախից գալիս էր Երևան», — ասաց Նարեկ Սամսոնյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Տեսանյութը դիտեք ստորև

Ձերբակալված են Մալյան Նարեկն ու Կոնստանտին Տեր Կոնստանտին Տեր-Նակալյան

Posted by Ադեկվադ on Tuesday, January 28, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ