«Մա՛մ, արդեն քո տղեն չեմ, բանակի տղեն եմ…». Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան

Այսօր Ապրիլյանի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: Մեր ժամանակների հերոսը կդառնար 30 տարեկան:

Ուրֆանյանը քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:

Արմենակը իր հրամանատարության չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ է ուղարկում, միայնակ շարունակում մարտը՝ խոցելով մեկ տանկ և շուրջ մեկ տասնյակ թշնամու զինվորներ:

Նա վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ