![]()
Ստյոպ Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատրել, որտեղ ասվում է.
Մինչ ես վաղ առավոտից մինչև այժմ զբաղված էի Հանրային խորհրդի աշխատանքներով ու իրար հաջորդող հանդիպումներով, քիչ առաջ ընկերներից տեղեկացա, որ հավասարակշռությունը կորցրած մի անձնավորություն’ նարեկ սամսոնյան անուն ազգանունով, ով անհաջող ու տապալված փորձեր է կատարում ցույց տալու համար, թե իբր ընդդիմադիր քաղաքականությամբ է զբաղված, պարզվում է, կեսօրին ինձ «2 ժամ ժամանակ է տվել», որ իրեն «ժամադրեմ» առանց ոստիկանների ու «ատչոտ» պահանջեմ «խլեշելու» համար (ականջդ կանչենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի դեմ պայքարող ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյան ջան, ուզում էիք հասկանալ դրա սահմանները, «լավ տղու» տակ հանդես եկողների անբարոյականությունն անսահման է…):
Արդեն ամիսներով իմ անձից քունը և հավասարակշռությունը կորցրած այս անձը, որի ստատուսը լավագույնս տվեց վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը, ով ամիսներ շարունակ ֆեյսբուքյան վճարովի գովազդի տակ էր դնում ֆեյքնյուզերի խայտառակ մարմնացումը հանդիսացող Անտիֆեյք.ամ կայքում (որը, ինչպես անցած գարնանը բացահայտվեց, կապված է նախկին իշխանության ֆեյքերի ՊՈԱԿ-ի ու Սանկտ Պետերբուրգի տրոլների ֆաբրիկայի հետ) իմ մասին հերյուրանքներ պարունակող նյութերը, հայտարարած է եղել, որ եթե ես երկու ժամվա ընթացքում չհանդիպեմ իրեն, ինքը իմ անունը այլևս չի հոլովի…
«Լավ տղա» ու «տղամարդ» խաղացող սույն երիտասարդը, մոռացել է «իմ անունը չհոլովելու» յուր «տղամարդկային խոստումը» ու , ինչպես պատմում են, անհավասարակշիռ հոգեվիճակով ուղիղ եթեր մտնել և ի հակառակ «տղամարդու» տված խոսքի, «հոլովել է իմ անունը»:
Ես դեռ չեմ հասցրել դիտել այն, ավելի ստույգ չեմ հանձնարարել իմ թիմին դիտել այդ բոցկլտումը, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ պատրաստվում եմ խուլիգանության ու անբարոյականության մարմնացում նրա գրառումը ուղարկել ոստիկանություն։ Եթե նրա լայվ «բոցկլտումը» նույնպես այդ դաշտում կլինի, այն նույնպես կուղարկվի։ Ինչ մնում է հանդիպելուն… երիտասարդի նախկին ու նոր տերերը նրան կասեն, որ ես առնվազն նախկինում և ապագայում հանդիպում էի / կհանդիպեմ իր տերերի հետ։ Ինքը կարող է դրանում վստահ լինի, եթե հարցնի նրանց… Ինքը տհաճ, բայց մանրունք է, որով կարող են զբաղվել միայն ոստիկանները։ Առայժմ այսքանը։
![]()