Հայ օդաչուն կարողացել է մահացու վթարից առաջ ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից

Արդեն տեղեկացրել ենք, որ Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա ամերիկացի Կոբի Բրայանտի ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ է եղել՝ Արա Զոբայանը։ Նրա հերոսական արարաքը հուզել է բոլորին։

Հայ օդաչուն կարողացել է ուղղաթիռի կործանվելուց առաջ՝ վերջին պահին, շեղել ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ի առավոտյան։ Բերբանքի օդային տարածքում, 600 մետր բարձրություն հավաքելուց հետո, ուղղաթիռը թանձր մառախուղի պատճառով սկսել է ընկնել և բախվել է մոտ 420 մետր բարձրությամբ լեռնային թեքության։

9 մահացածների թվում են նաև Բրայանտի դստեր թիմակից Ալիսա Ալտոբելին ու նրա հայրն ու մայրը, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերն ու նրա դուստր Փեյթոն Չեսթերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ