Ռուսաստանում հայրը գումար չունենալու պատճառով օդանավակայանում լքել է մանկահասակ երկու երեխաներին

Ռուսաստանի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ է հայտնի դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը:

Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց:

Ոստիկանության աշխատակիցները կատարվածի մանրամասները դեռևս չեն պարզաբանում, սակայն հայտնի է, որ հոր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են:

Տեղեկությունների համաձայն` սա երեխաներին լքելու առաջին դեպքը չի եղել: Տղաները սթրեսային վիճակում են եղել, սակայն լաց չեն եղել: Պատմել են միայն հոր մասին:

Տղամարդը երեխաներին ասել է, թե նրանց մանկական ճամբար է բերել, և վերջիններիս հրահանգել է կանգնել  ու իրենց վերցնող մարդկանց սպասել, ուշադիր լսել մեծերին, լաց չլինել: Տղաների խոսքով` հայրը խոստացել է գարնանը վերադառնալ նրանց հետևից:

Երեխաները մինչև խնամակալության վերաբերյալ որոշումների կայացումը կմնան հիվանդանոցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ