![]()
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել որդիների հետ: Նրանք դիտում են Սիրուշոյի «Armat» հաղորդումը:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 4-ից «Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր է հեռարձակվում Հայաստանում` «5 TV» և Ամերիկայում` «USArmenia TV» հեռուստաալիքներով:
Հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն (որոշ երկրներում` մեկից ավելի քաղաքներում):
![]()
![]()