«Ոչ ոք այլևս թող չզգա այն, ինչ զգում է նրա ընտանիքը». Քիմն անդրադարձել է Կոբի Բրայանտի մահվանը

Հայազգի հեռուստաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Istagram-յան իր  էջում հրապարակել է հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և դստեր լուսանկարը:

Լուսանկարին կից Քիմը գրել է. «Սիրտս այնքան տխուր է: Ոչ ոք այլևս թող չզգա այն, ինչ զգում է նրա ընտանիքը: Դա բոլորիս վրա էլ շատ ազդել, սակայն ես չեմ կարող զգալ այն, ինչ զգում է ամուսնուն և դստերը կորցրած Վանեսան:

Պարզապես արտասվում եմ. մեծարում եմ լեգենդար մարզիկին: Ես աղոթում եմ Բրայանտի ընտանիքի, Ալթոբելլիի ընտանիքի և բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր զոհվեցին այս աներևակայելի ողբերգության մեջ: Հանգչեք խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է 41-ամյա պրոֆեսիոնալ բասկետբոլիստի Կոբի Բրայանթը: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ