Այդ գրիչը ինքնին «մեսիջ» է

Դավիթ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ԳՐԻՉԻ մասին։

Էսօր ամբողջ օրը արժեցող-չարժեցող, լուսավորական, մտավորական, վաստակավոր ու չվաստակավոր քննարկում են մի գրառում, որը իրականում բազում տողատակեր է պարունակում։

Երեկվանից համացանցը սպասում էր «բում»-ի ու բոլորը չգիտես ինչու մտածում էին թե վարչապետը պետք է ներկայացնի փաստաթուղթ, ձայնագրություն կամ տեսագրություն։ Իրականում այդ գրիչը ինքնին «մեսիջ» է հասկանալու համար, որ վարչապետը ունի այնպիսի փաստարկներ որոնցից հետո Հրայր Թովմասյանը կկանգնի կոնկրետ փաստի առջեւ, բայց նմանատիպ փաստաթղթեր հրապարակելը ուղիղ հարված է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին, այնպես որ առաջին հայացքից վարչապետի «թույլ» համարվող փաստարկը իրականում շատ դիպուկ ու անհամաչափ ուժեղ հարված է Հրայրին։

Իսկ ոլորտից դուրս գտնվող մարդկանց խորհուրդ չի տրվում խառնվել մի բանի մեջ, որից շատ քիչ են հասկանում կամ ընդհանրապես չեն հասկանում։
Մեր երկրի ղեկավարությունն այնքան էլ անմիտ չէ, որ չստուգված փաստեր հրապարակի։
ԽԱՂԱՂՎԵ՛Ք

ԳՐԻՉԻ մասին։Էսօր ամբողջ օրը արժեցող-չարժեցող, լուսավորական, մտավորական, վաստակավոր ու չվաստակավոր քննարկում են մի…

Posted by Դավիթ Պապոյան on Sunday, January 26, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ