![]()
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում՝ CR Fashion Book-ի լուսանկարահանումների ժամանակ։ Նա միայնակ չէր, այլ իր կուռքի՝ մեկ այլ լեգենդար հայ, 73-ամյա երգչուհի Շերի հետ էր։Աստղերը կրում էին սեւ գույնի, 70-ական թվականների ոճի հագուստ:
Մազերը ուռացրած եւ որոշ չափով ետ հավաքած, սեւ կիպ աութֆիթ եւ բարձր կրունկներ։ Շապրն, իհարկե, համապատասխան․ արտահայտիչ հոնքեր, թարթիչներ եւ ընդգծված աչքեր, ամենն, ինչ ընդունված էր այն ժամանակ։
Դատելով Instagram-ում տեղադրված տեսանյութերից՝ գեղեցկուհիները մասնակցել են նկարահանումներին։ Կադրերում երեւում է, թե ինչպես են նրանք դուրս գալիս շենքից եւ նստում Harley-Davidson: Քիմի հետ նկատվել է նաեւ մեկ այլ գեղեցկուհի՝ Նաոմի Քեմփբելը․ նա կերպարանք է ընդունել մեկ միայնակ, մեկ՝ Քիմի հետ։
Ինչ վերաբերում է Շերին, ապա այս կինը կարծես թե գտել է երիտասարդության էլիքսիրը: Նա չի փոխվում: Նա ունի հոյակապ կազմվածք, նա կենսուրախ եւ ուրախ է…
![]()
![]()