![]()
Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական խոխմա…
Լավ, ո՞նց կարող է որևէ երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարը երկրի վարչապետին վերջնագիր ներկայացնի՝ 20 օր ժամանակ եմ տալիս… Եթե մարդ գտնում է, որ իրեն վարկաբեկել են, անմիջապես էլ դիմում է դատարան… Ինչ-որ խոխմա ժամանակներում ենք ապրում…»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և ավելի ուշ տեղեկացրել, որ արժանահավատ փաստ կհրապարակի Հրայր Թովմասյանի մասին:
![]()